Մաթեմատիկա 17.11.22

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։ 7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։ 8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։ 10×5=50
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։ 4×10=40
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 6, 9, 15: 3
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։ 12, 18, 24, 30, 36, 42, 48
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 16, 40, 56: 8
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 35, 42, 49
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։ 18, 27, 45: 9
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 20, 40, 50
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։ 36, 48, 60
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 26, 39, 52
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 10×6=60
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 9×2=18
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։ 100×10=1000
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը: 1000×4=4000
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
  20. Գրեք 6 թվի հնգապատիկը։ 6×5=30
  21. Գրեք 10 թվի վեցապատիկը։ 10×6=60
  22. Որն է ամենամեծ երկնիշ թվի կրկնապատիկը։ 99×2=198
  23. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։
ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Ուղղաձիգ

  1. Որն է մեկ թվի եռապատիկը

2. Որն է 2500 թվի կրկնապատիկը

3․ Որն է 5 թվի միապատիկը

4․ Ինչ կստացվի եթե ամենափոքր քառանիշ թիվը մեծացնենք 4 անգամ

5․ Ինչ կստացվի եթե 9250 թիվը փոքրացնենք 9250 անգամ

Հորիզոնական

1․ Որն է 2 թվի միապատիկը

2․ Ա

3․ Ինչ կստացվի եթե 100 թիվը փոքրացնենք 40-ով

4․ Ինչ կստացվի եթե 50 թիվը մեծացնենք 12 անգամ։ Որն է 1000 թվի յոթապատիկը

5․ Ինչ կստացվի եթե 900 թվից հանենք 500

6․ Որն է 6 թվի հազարապատիկը