Հայոց պետականության վերածնունդը

1918 թ․մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918թվականից մինչ մեր օրերն ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920), Խորհրդային Հայաստան (1920-1991), և 1991 թ․ սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի առաջին հանրապետությունը

1918թ․ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի նորանկախ հանրապետության կառավարությունը կազմված էր վեց նախարարներից , որոնց թվում էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918թ․ Հայաստանի ազգային դրոշը հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920թ․ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներն էին Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված «Մեր հայրենիք» երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուսուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում ՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սողիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Հոպոպ և գյուղական ծիծեռնակ

Հոպոպները և գյուղական ծիծեռնակները սնվում են վնասակար միջատներով։ Գյուղական ծիծեռնակները սարքում են իրանց բույները ցեխից և նրանք կորցնում են լիքը ժամանակ։

Ասշխարհում կա երեք հոպոպների տեսակ։ Հայաստանում կա մենակ միհատ հոպոպների տեսակ:

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջադրանքները և նախագծերը։
  • Այո
  • Տեղադրի՛ր հայրենագիտության փետրվար ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

Ազգային ծեսեր․ Ամփոփում

Տեառնընդառաջ

Սուրբ Սարգիս

Քարտեզ

  • Տեղադրի՛ր հայրենագիտության մարտ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Քարտեզագրություն ամփոփում

Դվին տեղեկություն

Խոր Վիրապ

  • Տեղադրի՛ր հայրենագիտության ապրիլ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Սասնա Ծռեր. Փոքր Մհերի և Ագռավաքարի մասին

Շիրակ մարզ տեղեկություն

Քայտփորիկ

Արագիլներ

  • Տեղադրի՛ր հայրենագիտության մայիս ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Ոսկեգույն մեղվակեր

Հոպոպ և գյուղական ծիծեռնակ

6․5/10

Ոսկեգույն մեղվակեր

Մարմնի երկարությունը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 44-49 սմ, կենդանի զանգվածը՝ 41-68 գ։ Փետրածածկը ցայտուն բազմերանգ է, կտուցը՝ ներքև կեռված, պոչը՝ երկար, կենտրոնական փետուրները՝ մյուսներից քիչ երկար։ Հասունի կոկորդը դեղին է, մարմինը վերևից՝ դարչնագույն՝ շիկակարմիր ու դեղին նախշերով։ Հետբնադրման շրջանում փետուրները կապույտ են՝ կանաչ ծայրերով։ Երիտասարդի ուսափետուրները, թևավերևում կանաչ են։ Պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։

Բնադրող-չվող է, տարածված։ Երամային է։ Թռիչքը ճարպիկ է՝ հանկարծակի պտույտներով, շրջադարձերով ու անկումներով։ Բարձր թռչելիս դժվար տեսանելի է, սակայն լավ լսելի են նրա արձակած կարճատև ու նուրբ մռռոցները։ Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում։ Չուի ընթացքում լայնորեն տարածված է։ Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ի կեսի ընթացքում, առանձին դեպքերում՝ ապրիլի 2-րդ կեսին։ Աշնանային չուին նախապատրաստվելիս (օգոստոսին) Ոսկեգույն մեղվակերների երամներ կարող են հայտնվել անտառային գոտում, մեծ քաղաքների ու գյուղերի երկնակամարում, հաճախ՝ էլեկտրալարերին թառած դադար առնելիս։ Աշնանային ամենաձգձգված չուն՝ հոկտեմբերի 1-ին տասնօրյակում։ Հանրաճանաչ է, գեղեցիկ, ականջ շոյող սրնգային ձայներով։

Քայտփորիկ

Փայտփորները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։

Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։

Սև փայտփոր

Ընտանիք՝ Փայտփորներ

Կարգավիճակը։ Հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը։ Եվրոպա, Ասիա։

Տարածվածությունը Հայաստանում։ Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում։

Ապրելավայրերը։ Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ։

Կենսաբանության առանձնահատկությունները։ Նստակյաց է։ Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին։ Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու։ Զարգացումը՝ 12–14 օր։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները։ Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառւ

Վտանգման հիմնական գործոնները։ Անտառների հատումները, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը։

Պահպանության միջոցառումները։ Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում։ Խիստ պահպանման կարիք ունի։ Անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ արգելավայրեր՝ անտառի բարձրաբուն ծառերի ներառմամբ։ Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։ Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։ Հայտնի է փայտփորների 209 տեսակ։ Հայաստանի անտառներում բնակվում է 7 տեսակ՝ կանաչ, խայտաբղետ, սև, միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորները և վիզգցուկը (վերջին 4-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են։ Մարմնի երկարությունը 9–50 սմ է։ Պոչի կոշտ փետուրները հենարան են ծառայում ծառի ուղղահայաց ճյուղերով մագըլցելիս։ Հզոր, սրածայր կտուցը և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառերի կեղևն ու բնափայտը՝ սնունդ փնտրելիս կամ բույն կառուցելիս։ Երկար, որդանման լեզուն փայտփորն օգտագործում է կեղևի տակ կամ բնափայտում միջատներ (վնասատու բզեզների ձվեր, թրթուրներ ու հարսնյակներ) որսալու համար միջատը կա՜մ կպչում է լեզվին, կա՜մ ծակվում լեզվի սուր ծայրով։ Եթե անտառում լսվում է փայտփորի թխկթխկոցը, նշանակում է վնասատու

Սպիտակամեջք փայտփոր կենդանիները ոչնչանում են, իսկ ծառը շարունակում է ապրել։ Եթե նույնիսկ այդ ծառն արդեն չորացել է, վնասատու միջատները չեն տարածվի առողջ ծառերի վրա։ Զուր չէ, որ փայտփորին անվանում են անտառային սանիտար։ Փայտփորները դնում են 3–7 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս փակ աչքերով և մերկ։ Սև փայտփորը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արագիլներ

Արտաքին կառուցվածք

Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։

Կենսակերպ և տեսակներ

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով։

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։

Արագիլի թռիչքի պահին
  • Արագիլ (Ciconia)
    • Սպիտակ արագիլ (Ciconia ciconia)
    • Սև արագիլ (Ciconia nigra)
    • Ciconia abdimii
    • Ciconia boyciana
    • Ciconia episcopus
    • Ciconia maguari
    • Ciconia stormi
    • Ciconia microscelis
  • Մարաբու (Leptoptimus)
    • Աֆրիկյան մարաբու (Leptoptilos crumeniferus)
    • Հնդկական մարաբու (Leptoptilos dubius)
    • Ճավայան մարաբու (Leptoptilos javanicus)
  • Յաբիրու (Jabiru)
    • Բրազիլական յաբիրու (Jabiru mycteria)
  • Ephippiorhynchus
    • Աֆրիկական յաբիրու (Ephippiorhynchus senegalensis)
    • Ասիական յաբիրու (Ephippiorhynchus asiaticus)
  • Ճեղքակտուց արագիլ (Anastomus)
    • Ասիական ճեղքակտուց արագիլ (Anastomus oscitans)
    • Anastomus lamelligerus

Շիրակ մարզ տեղեկություն

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Շիրակի մարզի ռելիեֆը

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն արածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ 

Դվին տեղեկություն

Դվին մայրաքաղաք

դվին մայրաքաղաք

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

Խոր Վիրապ

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է։ Տրդատի քույրը երազ է տեսնում, որ նրան միայն Գրիգոր Լուսավորիչը կարող է բուժել։ Տրդատը հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան ԱրևելցինԵսայի ՆչեցինՀովհաննես ԵրզնկացինԳևորգ ՍկևռացինՆերսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 16661669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

19701980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան ԱրևելցինԵսայի ՆչեցինՀովհաննես ԵրզնկացինԳևորգ ՍկևռացինՆերսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 16661669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

19701980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Քարտեզագրություն ամփոփում

  • Ի՞նչ եք հասկանում քարտեզ ասելով։ Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է քարտեզն այսօր։

Քարտեզը թղթիկ է վորի վրա նկարած է մեր աշխարը բայց շատ կարևոր բան է։

  • Հնում ի՞նչ նյութեր են օգտագործել քարտեզներ պատրաստելու համար։

Թուղթ էն վերցնում ու իրա վրա նկարում էին երկրները ու մեր աշխարը։

  • Ըստ բովանդակության ՝ քանի՞ խմբի են բաժանվում քարտեզները, և որո՞նք են դրանք։ աշխարհի քարտեզներ, մայրցամաքների քարտեզներ, մայրցամաքների քարտեզներ, երկրների և տարածաշրջանների քարտեզներ
  • google maps ծրագրով, գտե՛ք քարտեզի վրա Սևանա լիճը և փորձե՛ք որոշել ձեր բնակավայրի և Սևանա լճի միջև եղած հեռավորությունը։