Ելք ստուգատես

Ելք ստուգատես

Իմ մասին

Ես Գագիկ Թադևոսյանն եմ: Ես սիրում եմ կատուներին և շներին: Ես ունեմ շատ բարի հայրիկ, մայրիկ և ուսուցիչներ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում: Ես հաճախում եմ լողի և կարատեի ու թմբուկի դասերի: Շատ եմ սիրում մարզվել: Ինձ համար կարևոր է առողջ ապրելակերպով զբաղվելը: Ես շատ եմ սիրում նկարել և հեծանիվ վարել: Երբ մեծանամ դառնալու եմ խոհարար: Իմ սիրելի գրողները Հովհաննես Թումանյանն ու Ջաննի Ռոդարին են: Նրանց ստեղծագործությունները շատ հետաքրքիր են: Ես սիրում եմ նաև ասացվածքներ կարդալ: Իմ սիրելի ասացվածքն է՝ «Ստի ոտը կարճ է»: Այս ասացվածքը մեզ սովորեցնում է , որ եթե մեկը սուտ խոսի, նրա ոտքը կկարճանա:

Ես շատ հետաքրքիր տղա եմՙ, եթե ուզում եք իմ մասին ավելի շատ բան իմանաք, այցելեք իմ բլոգ: Ահա բլոգիս հասցեն՝ gtadevosyan.edublogs.org, իսկ եթե ուզեք կապ հաստատել ինձ հետ, կարող եք գրել էլեկտրոնային հասցեիս՝ g.tadevosyan@mskh.am

Իմ ընկերները

Իմ ամենալավ ընկերներն են Ալբերտ Կարապետյանը և Արամ Գաբրիելյանը, իսկ աղջիկներից՝ Ցողիկ Աբրամյան, և 3.3 դասարանի Միա Կարապետյանը: Մենք սիրում ենք տղաներով խաղալ երկրորդ համաշխարհաին պատերազմ, իսկ աղջիկների հետ լինում է որ գետնից բարձր ենք խաղում: Երբ մենք դպրոցից վերադառնում ենք տուն մենք իրար զանգարահում ենք և համակարգիչներով կամ հեռախոսներովցանցային խաղեր ենք խաղում:

Իմ ընկերների բլոգերն են՝

https://albertkarapetyan.edublogs.org/
https://abrahamyant1.edublogs.org/

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներնուդժվարությունները

Այս տարին անցավ շատ հավես և հետաքրքիր: Մենք մեր դասացուցակում այս տարի ունեինք մայրենի ու մաթեմատիկա, անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև լող և մարմնամարզություն, որի ժամանակ մենք շատ հետաքրքիր խաղեր էինք խաղում: Այս տարի մենք ունեինք նաև շատ միջոցառումներ: Տարվա իրադարձությունները և սովորած դասերը արտացոլված են իմ բլոգում:  Այժմ պատմեմ յուրաքանչյուր առարկայի մասին առանձին-առանձին.

Մայրենի

Մեր մայրենիի դասերը անցել էին շատ հավես: Դասերի մի մասը եղել էին հեշտ, մի մասը՝ դժվար, իսկ մի մասը՝ նույնիսկ ուրախ: Մենք մայրենիի դասերին կարդում էինք, գրում էինք և ֆլեշմոբների էինք մասնակցում: Ես շատ շնորհակալ եմ ընկեր Քրիստինեին՝ իմ մայրենիի դաստուին: Բացի դպրոցում հանձնարարված դասերից ես տանը նաև լրացուցիչ գրքեր էի կարդում: Իմ վերջին կարդացած գիրքը “Լինդբերգ, թռչող մկնիկի արկածալի պատմությունը” գիրքն է, որը երբեք չհանձնվելու մասին է: Ինձ դուր է գալիս գրքեր կարդալ։ Ստորև ներկայացնում եմ այս տարվա ընթացքում մայրենիի դասերի ժամանակ իմ կատարած աշխատանքներից մի քանիսը.

Մաթեմատիկա

Այս տարի մաթեմատիկայի դասերի ժամանակ մենք սովորել ենք կոտորակով բաժանում, սյունակաձև բազմապատկում, գումարել ու հանել ենք մեծ ու փոքր թվեր, կազմել ենք օրացույցներ, լուծել ենք տրամաբանական և շատ հետաքրքիր խնդիրներ: Ինչպես նաև ինքներս են խնդիրներ հորինել: Ինձ ամենից շատ դուր է գալիս մեծ թվերով գումարումը: Ահա իմ կատարած աշխատանքներից մի քանիսը:

Ես և շրջակա աշխարհը

Այս առարկայի շրջանակներում մենք կարդում էինք և համացանցից հետաքրքիր տեղեկություններ էինք հանում կենդանիների, բնության, տիեզերքի, մեր ազգային ավանդույթների մասին, բացի այդ, երբ մենք գնում էինք էքսկուրսիաների մենք մաքրում էին տարածքը և օգնում էինք բնությանը: Իմ պատրաստած ամենահետքաքրքիր նյութերն են՝

Մարմնամարզություն

Մենք մարմնամարզության ժամանակ զբաղվում էինք հեծանվավարությամբ և լողով, ինչես նաև գնում էինք Բախշյան այգում սպորտային մրցումների:  Ես շատ եմ սիրում լողալ, այնքան շատ որ երկարօրյայի ժամանակ նույնիսկ գնում եմ  լողի լրացուցիչ դասերի: Հեծանիվ ես շատ լավ եմ վարում, ես սովորել եմ հեծանիվ վարել դեռ մա0մ:

Միակ նյութը որ ես ունեմ իմ բլոգում մարմնամարզության մասին ներկայացնում եմ ստորեվ.

Русский язык

Я Гагик Тадевосян. Мне 8 лет. У меня очень добрые родители и учителя. Я люблю собак и кошек. У меня есть подруга которую зовут Мия и самый лучший друг по имени Альберт. Я учусь играть на барабанах, хожу на плавание и ходил на каратэ. Я люблю рок музыку, джаз и поп музыку, но больше всего конечно-рок. Я люблю русский язык. Первый язык на котором я научился говорить был русский. В школе мы начали проходить русский язык со второго класса. В этом году мы проходили Доктора Айболита и Мойдодыра Корнея Чуковского, учились грамматике. Ниже наш спектакль, который мы поставили с нашей учительницей.

English

My name is Gagik. I am eigth years old.I can read and write in English.I can translate from English into Armenian and vice versa. I can make words and sentences plural. I know professions, names of clothes and colours. I can tell about me, my family and my friends. Every morning, I get up at 8. I dress then I have breakfast and go to school. I come home at 5 o clock I have rest, have dinner then I do my lessons. In the evening I watch TV. I go to bed at 10 o clock.

Իմ լրացուցիչ պարապմունքները

Դասերից ես զբաղվում եմ լողով, գնում եմ մենթալ թվաբանության և թմբուկի դասերի, այս տարի ես գնում էի նաև կարատեի:

Ինչպես եմ ես պլանավորում անցկացնել իմ ամառային արձակուրդները

Այս ամռանը ես պիտի ամրապնդեմ դրպոցում անցած դասերս: Պլանավորում եմ գնալ մենթալ թվաբանության, ռոբոտաշինության, անգլերենի, լողի և թմբուկի դասերի: Ամռանը լինելու է իմ առաջին համերգը: Մենք ընտանիքով պլանավորում ենք շրջել Հայաստանով: Ազատ ժամանակ ընտանիքով կազմակերպելու ենք ֆիլմերի դիտումներ տանը և կինոթատրոնում: Գնալու ենք պլանետարիում և թատրոն: Մայրիկիս խոսք եմ տվել որ գրքեր եմ կարդալու: Ծնողներս ինձ խոսք են տվել տանել ռոք համերգի: Այնպես որ կարծում եմ ամառը շատ հետաքրքիր է անցնելու:

Այսքանը իմ մասին: Ես Ձեզ բոլորիդ շատ եմ սիրում:

մաթեմատիկա

1.Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը(<, >, =)։

30 ժ > 180 ր

70 ժ < 8000 ր

20 ժ = 1200 ր

50 ժ > 2900 ր

10 ժ < 601 ր

9 ժ > 480 ր

3 դար < 301 տարի

5 դար > 50 տարի

3800 դար > 180 տարի

2.Լրացրո՛ւ աղյուսակները։

A800900600
B5030300
a x b + a : b40000+16=4001627000+30=27030180000+2=180002
A400012009000
B430030
a x b –  a : b16000-1000=15000360000-4=359999270000-300=26700

3.Տրված թվերը գրի՛ր տառերով։

26.236-քսանվեց հազար երկու հարյուր երեսունվեց

85.200-ութսունհինգ հազար երկու հարյուր

63.215-վաթսուներեք հազար երկու հարյուր տասնհինգ

353.087 – երեք հարյուր հիսուներեք հազար ութսունյոթ

275.950 – երկու հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր հիսուն

777.100 – յոթ հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր

4. Հաշվի’ր

  346      452   
 X 68     x 83   
 2768     1356   
2076     3616    
23528    37516   
  207      674   
 x 45     x 26   
 1035     4044   
 828     1348    
 9315    17524   
  578      146   
 X 33     x 19   
 1734     1314   
1734      146    
19074     2774   

5. Լուծի’ր խնդիրները.

Լրացրու բաց թողնված մասը, որպեսզի ավարտես համեմատումը։

14-ը  2 անգամ մեծ է 7-ից:

18-ը 3 անգամ մեծ է  6 -ից

36-ը 3 անգամ մեծ է 12-ից:

27-ը մեծ է 9-ից    3 անգամ

16-ը 4 անգամ մեծ է  4 -ից

2016 տարեթվի թվանշանների գումարը 9 է: 2016-ից հետո ո՞ր տարեթվի թվանշանների գումարը կլինի 9:

2106 2160 2610 2601 2061 2115 2214

. Ա. Քառակուսու պարագիծը 124 մմ է: Հաշվի՛ր այդ քառակուսու կողմի երկարությունը: 124:4=31

Բ. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 252 մմ է: Հաշվի՛ր այդ եռանկյան կողմի երկարությունը:252:3=84

Ճամփորդություն դեպի Թուխ Մանուկ

Այսօր մենք գնացել էինք Արագածոտնի մարզի Թուխ Մանուկ եկեղեցի: Երբ մենք հասանք Լուսագյուղ ընկեր Սոնան մեզ համարներ տվեց, որ հեշտ լիներ ներկա – բացակա անել: Այնուհետև մենք գրավեցինք բարցունքը, որտեղ գտնվում էր Թուխ Մանուկ եկեղեցին: Ընկեր Սոնան մեզ պատմեց Թուխ Մանուկի մասին, հետո մենք մտանք եկեղեցի, եկեղեցում երգեցին, արտասանեցիք: Մի փոքր հանստանալուց հետո մենք իջանք ներքև ու նստեցինք երթուղաինը և վերադարձնաք մայր դպրոց ու մենք սպասում էինք եռթուղաիներին:

Թուխ Մանուկի արագածոտնի մարզ

Թուխ մանուկ եղկեղեցի (տեղացիները անվանումեն նաև Վերի Վանք) գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Լուսագյուղ հնադարյան բնակավայրից 100մ հարավ: Կառուցվել է VII դարի սկզբին, խաչաձև եկեղեցի է: Եկեղեցին կառուցվել է Ապարանյան սև տուֆի ոչ այնքան մեծ, սրբատաշ քարերով, կանոնավոր շարքերով: տարածքում կա նաև բուժիչ ջուր:

Թուխ Մանուկ եկեղեցի | Մշակութային Կոթողներ | Հատիս Տուր 1981

նկարչական պլեներ

Այսօր մենք ընկեր Արմենի հետ նկարում էինք ազատ աշխատանք: Ես նկարել եմ մեկ հատ ձեռք, որի մատերը սարքեցի կենդանիներ,ավարտելուց հետո մենք գնացինք նախաճաշելու: Այնուհետև մենք ընկերներով նստեցինք նստարաններին և սկսեցինք խաղալ քսանմեկ խաղը, հետո մենք տղաներով խաղացինք երկրորդ համաշխարային պատերազմ: