Մայրենի 27․04․2023

Անուն, ազգանուն Գագիկ Թադևոսըան

Ամիս, ամսաթիվ 27․04․2023

  1.  Յուրաքանչյուր դարձվածքի դիմաց գրի՛ր համապատասխան բացատրությունները: /2 միավոր/

Աչք փակել- Չտեսնելու տալ                                 Հազար կտոր լինել- չար չարվել

Աչքից գցել- Հիասթափվել                           Համը հանել- պատշաճության սահմանն անցնել

Ապուշ կտրել- Զարմանալ                           Հալած յուղի տեղ ընդունել- Առանց կասկածելու

(չտեսնելու տալ, ներողամիտ լինել, քուն մտնել, շփոթվել, զարմանալ, առաջվա նման չսիրել, պատշաճության սահմանն անցնել հիասթափվել, չարչարվել, առանց կասկածելու, անառարկելի ճշմարտություն համարել):

  • Նախորդ առաջադրանքից ընտրի՛ր երկու դարձվածք, որոնք հնարավոր է նաև ուղիղ իմաստով գործածել: Ընտրածդ դարձվածքները ուղիղ և փոխաբերական իմաստներով գործածի՛ր նախադասությունների մեջ: / 4միավոր /

Արմինեն աչքերը վախից փակեց։     Դասարանի տղաների արարքի վրա ուսուցչուհին աչք փակեց։

Ծաղկամանը ընկավ, հազար կտոր եղավ։ Մինչև գործը ավարտին հասցրեցինք, հազար կտոր եղանք։

  • Միևնույն գույնով ընդգծի՛ր դարձվածքների հականիշ զույգերը /2միավոր/

Սարի նման թիկունքին կանգնել

բախտի քմահաճույքին թողնել

Խղճի մտոք                                                                                                  

Ընկած-ելած

Լեզվի կապերն արձակել

Լեզուն երկարացնել

Ձվից նոր դուրս եկած                                                                                                  

Խղճին հակառակ

  • Գծիկով իրա՛ր միացրու դարձվածքները իմաստով համապատասխան բառակապակցություններին: /2միավոր/

Լեզուն կարճ լինել-խոսելու համարձակություն չունենալ

Բախտը ժպտալ-հաջողություն ունենալ            

Աչքը ջուր կտրել-շատ երկար սպասել               

Մեջք մեջքի տալ-իրար օգնել

Մաթեմատիկա 26․04․2023

Գունային խաղեր

  1. Տուփում  կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։ 15 գնդիկ

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։ 20 գնդիկ

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։ 18 գնդիկ

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանց  մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից ։

25 գնդիկ

ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից  երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

25 գնդիկ

զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի։

25 գնդիկ

է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ ունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

25 գնդիկ

  • Արկղում կան  5 կարմիր, 7 կապույտ և 3 կանաչ փոքրիկ գնդիկներ։

ա)Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից․

ա)երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

15 գնդիկ

բ)երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի,

15 գնդիկ

  • Տուփում  կա  7 կարմիր,  10 կանաչ  և 5 կապույտ  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝  համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից։ 22 գնդիկ
  • Տուփում  կա  6 դեղին, 11 կանաչ, և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել, որպեսզի   դրանցից գոնե մեկը լինի կարմիր։ 18 գնդիկ
  • Տուփում  կա  9 կանաչ, 7 կապույտ  և   6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։ 16 գնդիկ
  • Տուփում  կա  11 կանաչ, 6 սև   և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։ 15 գնդիկ
  • Տուփում  կան  6 սև, 8 կարմիր և 7 կապույտ   փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 սև գնդիկ է  հանվել։ 16 գնդիկ
  • Տուփում  կան  6 սև, 8 կարմիր և  5 դեղին  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կարմիր գնդիկ է հանվել։ 12 գնդիկ
  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։ 13 գնդիկ
  1. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։ 15 գնդիկ
  1. Արկղում կան երեք գույնի գնդիկներ։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ գնդիկ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն գնդակներ։ 5 գնդիկ

Մաթեմատիկա 27․04․2023

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 1-ից  մայիսի 1-ը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • սովորողների  մտածողության  զարգացում
  • գունավոր գնդակների միջով տեսանելի և ավելի հասկանալի դարձնել առաջին հայացքից դժվար  թվացող  խնդիրների լուծման ընթացքը
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ

Ընթացքը՝

Սովորողներին կառաջադրվեն հետևյալ  տիպի խնդիրներ՝

  • Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
  • 23 գնդակ
  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։
  • 14 գնդակ
  • Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։
  • 12 մատիտ
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։

23 գնդիկ

Սովորողները գունային խաղի միջոցով պետք է  հասկանան ինչպես լուծեն նմանատիպ  խնդիրները։

Սովորողների կողմից   նմանատիպ խնդիրների կազմում ու լուծում

  • Պարկում կա 3 կանաչ, 4 դեղին և 10 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդակներ։
  • Պարկում կա 4 կանաչ, 4 դեղին և 13 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդակներ։
  • Պարկում կա 4 կանաչ, 5 դեղին և 17 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդակներ։
  • Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

    Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

    Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

    Մենուա և Արգիշտի Առաջին

    Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

    Մաթեմատիկա 05․04․2023

    Երեք  իրար  հաջորդող  թվեր

    Յուրաքանչյուր թվին հաջորդող թիվը ստանալու համար պետք է  այդ   թվին  գումարել 1։ 

     Օրինակ՝ 1   թվին  հաջորդող  թիվը  ստանալու  համար  պետք է ՝  1+1=2,   իսկ 2 թվին հաջորդող  թիվը  գտնելու համար պետք է ՝     2+1=3։

    Այսպիսով՝ 1,2,3 թվերը երեք իրար  հաջորդող  թվեր են։

    1,2,3 իրար  հաջորդող  թվեր կարելի է ստանալ  նաև,  եթե 1+1=2,  1+2=3: Երեք իրար հաջորդող  բնական  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ  քայլերը՝

    1-ին  թվին 1 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող   թիվը,  իսկ 1-ին  թվին  2 գումարելով՝  2-րդ թվին հաջորդող   թիվը։ 

    Իրար  հաջորդող կենտ  բնական  թվեր ստանալու համար յուրաքանչյուր կենտ  թվի   նախորդին պետք է  գումարել 2։

     Երեք իրար հաջորդող  բնական կենտ  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

    1-ին կենտ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող կենտ   թիվը,  իսկ 1-ին կենտ թվին  4 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող կենտ  թիվը։ 

    Օրինակ՝ 1,3,5 թվերը իրար  հաջորդող  բնական  կենտ  թվեր են։

    1-ին   կենտ  թիվը 1 է, իսկ այդ   թվին  հաջորդող կենտ   թիվը  գտնելու համար՝  1+2=3,   իսկ 3  թվին  հաջորդող կենտ   թիվը  գտնելու համար՝

    3+2=5  կամ 1+2=3, 1+4=5:

    Իրար  հաջորդող  բնական  զույգ  թվեր ստանալու  համար յուրաքանչյուր զույգ   թվի   նախորդին պետք է գումարել 2։

    Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

    1-ին զույգ  թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին  հաջորդող զույգ     թիվը,  իսկ 1-ին թվին  4 գումարելով՝ 2-րդ զույգ  թվին հաջորդող զույգ    թիվը։ 

    Օրինակ՝ 2,4,6  թվերը իրար  հաջորդող  բնական  զույգ թվեր են։

    1-ին  զույգ   թիվը 2  է, իսկ այդ   թվին  հաջորդող զույգ    թիվը  գտնելու համար՝  2+2=4,   իսկ 4-ին  թվին  հաջորդողզույգ    թիվը  գտնելու համար՝ 4+2=6,   կամ 2+2=4,  2+4=6:

    Այժմ  իմանալով  թվերի գումարը գտնենք այդ  երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը։ Դիտարկենք  օրինակներ։

     Օրինակ1․Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  306:

    Լուծում՝

    Քանի որ իրար  հաջորդող  բնական  թվերից  1-ինին  1 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող   թիվը,  իսկ 1-ին թվին  2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող   թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը 306 է, ապա                                      306-(1+2)=306-3=303

    303:3=101,   ուրեմն այդ թվերից 1-ինը  101 է։  1-ին  թվին  հաջորդող   թիվը՝ 101+1=102,   իսկ  2-րդ թվին հաջորդող   թիվը՝ 101+2=103։ 

    Երեք   իրար  հաջորդող  բնական  թվերն են՝ 101,102,103։

    Օրինակ 2․Գտեք այն երեք   իրար  հաջորդող բնական զույգ    թվերը,  որոնց  գումարը լինի  306:

    Լուծում՝

    Քանի որ իրար  հաջորդող  բնական զույգ   թվերից  1-ինին  2 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող  զույգ  թիվը,  իսկ 1-ին թվին  4 գումարելով՝ 2-րդ զույգ  թվին հաջորդող  զույգ թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը 306 է, ապա       306-(2+4)=306-6=300

    300։3=100,  ուրեմն այդ թվերից 1-ինը 100 է։  1-ին  թվին  հաջորդող  զույգ թիվը՝ 100+2=102,   իսկ  2-րդ թվին հաջորդող  զույգ թիվը՝ 100+4=104։ 

    Երեք   իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերն են՝ 100,102,104։

    Օրինակ 3․Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերը,  որոնց  գումարը լինի  309:

    Լուծում՝

    Քանի որ իրար  հաջորդող  բնական կենտ    թվերից  1-ինին  2 գումարելով ստանում ենք 1-ին կենտ թվին  հաջորդող  կենտ թիվը,  իսկ 1-ին կենտ թվին  4 գումարելով՝ 2-րդ կենտ  թվին հաջորդող կենտ   թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը  309 է,  ապա     309-(2+4)=309-6=303

    303։3=101,  ուրեմն այդ  թվերից 1-ինը 101 է։  1-ին  թվին  հաջորդող կենտ  թիվը՝ 101+2=103,   իսկ  2-րդ թվին հաջորդող կենտ  թիվը՝ 101+4=105։ 

    Երեք   իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերն են՝ 101,103,105։

    Առաջադրանքեր

    1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։

    303-(1+2)=300 300:3=100 100, 101, 102

    • Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  363:

    363-(1+2)=360 360:3=120 120, 121, 122

    • Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180  է։

    180-(1+2)=177 177:3=59 59,60,61

    • Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի  432  է։

    432-(1+2)=429 429:3=143, 143, 144, 145

    • Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 223 է։  Որո՞նք են այդ թվերը։ 223-(2+4)=117 117:3=39, 39, 41, 43
    • Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 321 է։  Որո՞նք են այդ թվերը։ 321-(2+4)=315 315:3=105, 105, 107, 109
    • Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։

    69-(2+4)=63 63:3=21, 21, 23, 25

    • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։ 288-(2+4)=282 282:3=94, 94, 96, 98
    • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։ 336-(2+4)=330 330:3=110, 110, 112, 114
    • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 318 է։ Որո՞նք են այդ թվերը։ 318-(2+4)=312 312:3=104, 104, 106, 108

    Մեղու և մարդ

    Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
    — Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
    — Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
    պատասխանեց տերը:
    — Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
    — Ոչխարը:
    — Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
    միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
    — Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
    — Շերամը ո՞րն է:
    — Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
    — Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
    տերևներով:
    — Նա ինքն է:
    — Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
    համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
    ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
    — Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
    բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
    Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

    Առաջադրանքներ

    Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

    Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

    Անգամ, տիրոջ, կենդանիներ, միջատ, օգուտ, որդ

    Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

    Օրինակ՝ մեղու-մեղուներ

    տեր-տերեր, ոչխար-ոչխարներ, կենդանի-կենդանիներ, միջատ-միջատներ, շերամ-շերամներ, որդ-որդեր, մետաքս-մետաքսներ, ճիճու-ճիճուներ, պարոն-պարոնայք, վարդենի-վարդենիներ, պատասխան-պատասխաններ

    Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

    Օրինակ՝ հարցնել, կարծել։

    Պատասխանել, սխալվել, համեմատել, շինել, իմանալ, կերակրել, տալ, թողել, նստել, ուրախանալ, թռնել

    Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

    կենդանի-oգտակար, ահագին

    շերամ-իմաստուն

    մետաքս-քնքուշ

    ճիճու-շատակեր

    Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

    Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

    Օրինակ՝ աննման-ան-նման

    ան-դադար, ապ-երախտ, ան-խնամ, վարդ-ենի

    Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

    Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:


    Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

    Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
    տերևներով:

    Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

    Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

    Մարդը ընկերություն է անում մեղուների հետ։

    Կենդանիների մի մասը ուտում է խոտ մյուս մասը ուտում է միս։

    Շերամը միջատ է, որը մեզ մետաքս է տալիս։

    Վարդենու թուփը շատ գեղեցիկ է։

    Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

    Խորհուրդը նրանում է, որ պետք է գնահատել նրանց, ովքեր քեզ օգնում են առանց քեզանից որևէ ակնկալիք ունենալու։

    Հասած երկինքը

    Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
    Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
    Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

    Առաջադրանքներ

    • Կարդա’ հեքիաթը և նկարազարդի՛ր։
    • Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր: Երեխաներ, Մարկո, Միրկո, ավազակները, սերմ, ձյուն, խոտ, գայլ, շաքարավազ, երկինք
    • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի’ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։
    • Քաղցր գայլ
    • Մի անգամ քաղցր գայլը դուրս ելավ բակ նա տեսավ նրա ընկերոչը քաղցր շանը։ Երկու րոպեից նրանք հասան դեպի լիճ որ բռնեին ձուկ երբ նրանք բռենցին վեցը հատ ձուկ և կիսեցին։ Երբ քաղցր գայլը հասավ տուն նա տապակեց ձուկը։ Երբ նա ամենինչը կերավ նորից գնաց ընկերոց մոտ․
    • -Բա ինչո՞ւ եթե մենք քաղցրենք ուտուն ենք աղի ուտելիք։
    • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։
    • Երկնքից կթափվեին մրգեր։
    • ,,Երկինք,, բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։
    • Երկիր, րոպե, կրակ, ինքնաթիռ, նապաստակ, քաղաք
    • Ամեն րոպե ինքնաթիռները թռչում են երկրի քաղաքների, անտառների մարելով կրակը և փրկելով նապաստակներին և այլ կեդանիներին։

    Ե

    ր

    կ

    ի

    ն

    ք

    • Ի՞նչ կլիներ, եթե․․․․․ Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։

    Ի՞նչ կլիներ, եթե ես էլ թռչուն լինեի

    Ի՞նչ կլիներ եթե Հայաստանը ուժեղ երկիր լիներ

    Ի՞նչ կլիներ եթե ես ինքնաթիռ լինեի

    Լրացուցիչ աշխատանք

    • Նկարազարդիր հեքիաթդ,  ձայնագրի’ր ու հրապարակի’ր բլոգումդ: Գրածդ հարցերն ուղղի’ր ընկերներիդ և ձայնագրիչի գործածությամբ հարցազրույց պատրաստիր: