Նոթբուք

Ես Գագիկի Նոթբուքնեմ և իմ մոտ շատ դժվար կյանք է։ Գագիկը ինձ մաքրելա մի ամիս առաջ։

Ես համարյա փչացել եմ Գագիկի ձեռքը։ Գագիկը սարքելա ինձնից ծրագիրների աղբաման։

Բայց իմ մեջ կա 270 գեգաբայթ և կյանքս քիչ քիչ հեշտանում է։

Հարգանքով Գագիկի Նոթբուք

Ջաննի Ռոդարի լինել և ունենալ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ քերականը:
  2. Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:
  3. Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:
  4. Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:
  5. Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:
  6. Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:

Մայրենի 15․04․2024

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե պատերազմ չլինի:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե ամեն մեկը ունենայն անվերջ կյանք:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե ընկեր չլինի:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե պատշաճ կատարես քո պարտականոթյունները :

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե կլինի երորդ համշխարային:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե դասի ժամակ ճամփորդություներ լինի:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե ամեն մակը երջանիկ կլինի:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ամենա արաջին ավտոմեքենան չեին ստեղծի

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, մեր երկիր մոլորակը չլիներ:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան մեր աշխարհը կլիներ շատ տխուր ու անհամ:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս դու կդարնաս Նիկոլա Տեսլայից խելացի:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, էլ վոչմեկ դպրոց չեր գա:

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, ես կտեսնեմ տեզերքը:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, աշխարհում կլիներ խաղաղություն:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, կյանքը կդառնա անհետաքրքիր:
Եթե ժամանակ ունենամ, ամեն ինչ կհասցնեմ:

Մայրենի 10․04․2024

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝  ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր ընդգծված բառերը։

սովդաքար — վաճառական, առևտրական
ռոճիկ — աշխատավարձ
մերձիմահ — մահամերձ
վրդովվել  — բարկանալ, զայրանալ
փեշակ — արհեստ
ծխատեր  — քահանա, ով ղեկավարում է տվյալ թաղը, գյուղը
համքար — արհեստակից, նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբի անդամ
գործակատար — խանութի ծառայող, վաճառող
վաղ — շուտ
վախճանվել — մահանալ
հոգոցի վրա — գալ, այստեղ ՝ գնալ հոգեհանգստի
գանգատ — բողոք

2․ Բնութագրի՛ր վաճառականին։

Իմ կարծիքով, վաճառականը անխիղճ էր: Նա խաբեբա էր, անկուշտ և ագահ: Նա չէր ցանկանում վճարել տղային, հաշվի չառնելով, որ նրա հայրը մահամերձ է:

3․ Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

4․ Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

Բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։


5․ Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

Մայրենի 18․03․2024

Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:
բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:
գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:
դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:

Ուրիշի ունեցվածքին աչք չտնկես։
Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։
Գնացեք ձեր զավակներին իրար հետ պսակե՛ք։
Ոսկի արտի անունն էլ են դնում արտ։

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    ա) Աչքդ լույս լինի,
    ա) ելք չեն գտնում:
    բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
    բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    գ) Բարի անունն ավելի երկար
    է ապրում,
    գ) հարսանիք են անում:
    դ) Երեք օր, երեք գիշեր
    դ) քան չար անունը:

Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ:
Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում։
Բարի անունն ավելի երկար է ապրում քան չար անունը:
Երեք օր երեք գիշեր հարսանիք են անում:

  1. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:

Թագավորը հրամայում է սպանել բոլոր թշնամիներին։
Այս երեկ ոսկի վզնոց գթել եմ փողոցից։
Մեր հարևանները շատ լավ և բարի մարդիկ են նաև իրար հետ ծանոթ ենք։

  1. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Մաթեմատիկա 15․03․2024

Խոր Վրապի կառուցման սկիզբը եղել է 642 թ. (օրիգինալը):

Կառուցման ավարտ 17-րդ դար:
Խնդիր 2.
642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Ո՞ր դարում է կառուցվել մատուռը: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:

642 – 7-րդ դար

2024 – 21-րդ դար

21 – 7 = 14

14 դար = 1300 տարի

պատ․՝ 1300 տարի առաջ

Խնդիր 3.

1662 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ո՞ր դարում է կառուցվել եկեղեցին: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:

Կառուցվել է 17-րդ դարում

21 – 17 = 4

4-դար աառաջ

300 – տարի առաջ

Խնդիր 4.

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Քանի՞ տասնյակ առաջ են այդ աշխատանքները սկսվել:

2024 – 1300 = 724

72 տասնյակ առաջ են կառուցել։

Խնդիր 5

Խոր Վիրապն ունի մոտ 18/4000 կիլոմետր տրամագիծ և 26/4000 կիլոմետր խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

Քանի՞ մետր տրամագիծ ունի Խոր Վիրապը: Քանի՞ մետր խորություն ունի Խոր Վիրապը:

Խնդիր 5.

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։

Ո՞ր դարում է դա տեղի ունեցել: Քանի՞ դար առաջ է այն վերակառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա վերակառուցումից:

18-րդ դրում

21-18=3

2024 – 1703 = 1321

1321 տարի առաջ

Խնդիր 6.

Երևանից մինչև Խոր Վիրապ հասնելու համար անհրաժեշտ էր 40 րոպե ժամանակ: Անհրաժեշտ ժամանակը 1 ժամի ո՞ր մասն է կազմում:

2/3

Առաջադրանք 7. Կրկնել ժամանակի չափման միավորները:

Խնդիր 8.

Երևանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է:

ա. Հեռավորությունը արտահայտել մետրերով:

46.000

բ. Հեռավորությունը արտահայտել դեցիմետրերով:

460.000

Առաջադրանք 9. Կրկնել երկարության չափման միավորները:

Խնդիր 10.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է: Երանից խոր Վիրապ հասնելու համար մենք ծախսեցինք 40 րոպե: Գտնել երթուղին շարժման միջին արագությունը, եթե ճանապարհին չենք կատարել որևէ կանգառներ/ժամանակի մեջ չենք հաշվել խցանումները/:
69․69կմ/ժ

Առաջադրանք 11.

Վերհիշել արագության չափման միավորները: Ուսումնասիրել երթևեկության կանոնները: Ի՞նչ թույլատրելի արագությամբ կարող է մեքենան շարժվել քաղաքում և քաղաքից դուրս: Ի՞նչ եք հասկանում արագություն կամ միջին արագություն ասելով:

60 – 120 կմ/ժ

Միջին առագություն ես հասկանում եմ ոնց 60 – 120 կմ/ժ։

Խնդիր 12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ:

Երևանից մինչև Գյումրի հասնելու համար անհրաժեշտ էր 2 ժամ ժամանակ: Անհրաժեշտ ժամանակը 24 ժամի ո՞ր մասն է կազմում:

1/12 ժամ է կազմում

Գյումրիից մինչև Տավուշի մարզ հասնելու համար անհրաժեշտ էր 3 ժամ 40 րոպե ժամանակ:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր Երևանից Տավուշի մարզ հավնելու համար, եթե Երևանից Գյումրի հասնեու համար 2 ժամ է հարկավոր։

3 ժամ 40 րոպե + 2 ժամ = 5ժամ 40 րոպե

Մայրենի 15․03․2024

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Անծանոթ բառեր՝

մրմունջ —  ցածր ձայն

անուրջ —  Երազ

———————————————————————————————————————————

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Անծանոթ բառեր՝

անհուն — Հուն չունեցող

Թախիծ — տրտմություն

Մայրենի 28․02․2024

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարի՛ր տրված առաջադրանքները։

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն

չորս տասնյակ-քառասուն

հինգ տասնյակ-հիսուն
վեց տասնյակ-վացուն

յոթ տասնյակ-յոթանասուն

ութ տասնյակ-ութանասուն

ինը տասնյակ-ինսուն

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ-միասին

քսաներեք-միասին

երեսունմեկ-միասին

քառասունվեց-միասին

հիսունչորս-միասին

վաթսունինը-միասին

յոթանասունհինգ-միասին

ութսուներկու-միասին

իննսունինը-միասին
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

վատսունմեկ, քառասունութ, հարյուր յոթ, ինսուներեք, վեզ հազար ութանասունյոթ, չորս հազար երեք հայուր քսանմեկ, յոթ հարյուր ութանասունվեց։

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

Եթե բառի սկզբում ձայնավոր է ապա ինի նը-ն գրվում է երկու անգամ։

232. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի՛ր:

ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: — Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել: — Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել:

            գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է:
            դ) Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:
            ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում:
            զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի համար երկու տանը:

233. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝

(Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

            (Տասն) օր է, որ բակ չեմ իջել:
            (Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
            Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:
            Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:
            Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի             տասներկուսի:
            Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային         սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
            Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:
            Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն Է: