Ճանփորդություն դեպի Ջրվեժ

Այս առավոտյան մենք դասարանով գնացել էինք Ջրվեժ: Մենք այնտեղ նստում էինք սահնակներին և խաղում էինք ձնագնդիկ: Մենք այնտեղ խաղում էինք ու վազվզում: Երբ մենք սահնակով իջնում էինք Ռաֆոյի հետ մենք թռանք սահնակից և ընկանք ձյան մեջ:

English Report

My name is Gagik.

I am eigth years old.

I can read and write in English.

I can translate from English into Armenian and vice versa.

I can make words and sentences plural.

I know professions, names of clothes and colours.

I can tell about me, my family and my friends.

Մայրենի

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

Լուսին գնալու մեքենա գնացք, որը աշխատումեր մեկ բրնձահատիկով, կոշիկներ, որոնք չէին մաշվում

  • Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ջիդաի թուր, լազերային ավտոմատ, թռչող մեքենաներ, Հայաստանը թշնամուց պաշտպանելու վահան:

  • Երազանքիդ մասին պատմի՛ր:

Ես երազում եմ որ ես դառնամ խոհարար և թմբկահար:

  • Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Երկար, իսկական, մեծ

  • Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Գիտնական, տարիներ, գյուտարար

Երկար, իսկական, մեծ

Մեծ գյուտարար,

Երկար տարիներ,

Իսկական գիտնական:

Մաթեմատիկա

1.Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում  «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր   գրելու համար: 15

2. Կարդա՛ թվերը և շարունակի՛ր ըստ օրինակի:

1000 – հազար

2000 –երկու հազար

3000-երեք հազար

4000 –չորս հազար

5000-հինգ հազար

6000 –վեց հազար

7000-յոթ հազար

8000 –ութ հազար

9000-ինը հա զա ր

3.Լուծի՛ր խնդիրները։

 Ա․Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում ձմռան երեք ամիսների անունները գրելու համար։ 13

Բ․Քանի՞ ընդհանուր տառ ունեն ձմռան երեք ամիսների անունները։

Դեկտեմբեր, հունվար, փետրվար 1

Գ․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։

15

Դ․Քանի՞ անգամ ենք գրում 0 թվանշանը 1-100 թվերը գրելու համար։

11

4.Հաշվի՛ր արտադրյալը։

3 x 1 = 3

3 x 10 =30

 3 x 100 = 300

3 x 1000=3000

7 x 10 = 70

9 x 100 =900

 4 x 100 = 400

6 x 10 =60

 8 x 100 =800

5. Էլինան  6 մատիտի   և 2 քանոնի   համար վճարեց 900 դրամ  : Ինչքա՞ն արժե 1 մատիտը,  եթե 1 քանոնն  արժե 150 դրամ ։

Լուծում

  1. 2×150=300դր
  2. 900-300=600դր
  3. 600:6=100դր

Պատ․՝100դր

Зима — короткий рассказ для детей

Она явилась закутанной, белой, холодной.
— Кто ты? – спросили дети.
— Я – время года – зима. Я принесла с собою снег и скоро набросаю его на землю. Он все закроет белым пушистым одеялом. Тогда придет мой брат – дедушка Мороз и заморозит поля, луга и реки. А если ребята станут шалить, то отморозит им руки, ноги, щеки и носы.
— Ой, ой, ой! Какая нехорошая зима! Какой страшный дедушка Мороз! – сказали дети.
— Подождите, дети… Но зато я подарю Вам катанье с гор, коньки и салазки. А после придет любимое Рождество с веселой елкой и дедушка Мороз с подарками. Разве Вы не любите зимы?

Автор К.В. Лукашевич

Մայրենի

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
– Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Գանգատ-բողոք

  • Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Արևից

  • Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Նկարներ

  • Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Երբ լույսը բացվում է, մենք բացվում ենք, լվացվում ենք և գնում ենք դպրոց: Երբ Գագիկը նստում է երթուղաին մենք նայում ենք պատոհատից դուրս՝ անցնող ավտոմեքենաներին: Երբ Գագիկը հասնում է դպրոց մենք դասի ժամի նայում ենք գրատախտակին: Տանը մենք Գագիկիկի հետ մուլտֆիլմ ենք նայում: