Առավոտ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
  • Աքլորը կանչեց երեք անգամ։
  • Գիշերային մութը անցավ։
  • Աշխարհ լցվեց լուսն ու բարին։
  • Աշխույժ աշխատովորի երգը դաշտում
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։ բերան, խավար, գիշեր, կարմիր, պայծառ
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
  • Ուրախ, լուսավոր, աշխույժ, բարի
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
  • Գյուղում մարդկանց աքլորն է արթնացնում։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
  • Ես սիրում գիշերը, որովհետև կարելի է հանգիստ քնել։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ
  • Քնած-արթուն
  • Բացվել-փակվել
  • Խավար-լուսավոր
  • Լցնել-դատարկել
  • Բարի-չար
  • Աղմուկ-անդոր, լռություն
  • Պայծառ-խավար