Մաթեմատիկա 17․10․2022

Չափման միավորներ

  • 9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով։ 560վ
  • 5 կիլոմետր 25 մետրը արտահայտիր մետրերով։ 5025մ
  • 9 ժ 45 ր-ն արտահայտիր րոպեներով։ 5085ր
  • 8 ժ 40 ր-ն արտահայտիր րոպեներով։ 5020ր
  • 5 կմ 7 մ 3 դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։ 573դմ
  • 6 կգ 400 գ –ը արտահայտիր գրամներով։ 6400գ
  • 240000 մ-ը արտահայտիր կիլոմետրերով։ 240կմ
  • 3 ժ 46 րոպեն արտահայտիր րոպեներով։ 226ր
  • 4000  կգ-ը արտահայտիր ցենտներներով: 40ց
  • 8 տ 4 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։ 8460կգ
  • 6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով, ի՞նչ թիվ կստանանք: 6405
  • 9  կգ 705 գ-ն արտահայտիր գրամներով։ 9000705գ
  • 6 կմ 75 մ-ն արտահայտիր մետրերով։ 6075մ
  • 360 վայրկյանը արտահայտիր րոպեներով։ 6ր
  • 6 ժամ 35 րոպեն արտահայտիր րոպեներով։ 395ր
  • 5 դեցիմետր 20 սանտիմետրը արտահայտիր։ 70սմ
  • 8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով։ 8200գ
  • 5 ժամ 25 րոպեն արտահայտիր րոպեներով։ 325ր
  • 8 կմ 6 մ 5 դմ-ը արտահայտիր դեցիմետրերով։ 865դմ

Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

  • 10 ց 740 կգ < 10ց 840կգ։
  • 6 տ 3 ց < 6 տ 500 կգ
  • 8 տ 950 կգ > 8 տ 7 ց
  • 20 դմ 320 սմ > 20 դմ 150 սմ։
  •  8 կմ 30 դմ > 8 կմ 2 մ
  • 8 տ 640 կգ > 8 տ 350 կգ։
  • 8 ց 840 կգ < 8 ց 940 կգ։
  • 10 կմ 220 մ > 10 կմ 150 մ։

Մայրենի 20․10․2022

Հինգշաբթի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհում ոչ մի թռչուն այնքան չի սիրում  հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտուտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վերցնում, տանում ու թաղում կողքի հանդերում։

Ձախ և աջ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։

Ձյուն           մուտ ձյունապատ,

Մայր            պատ մայրամուտ,

Սառն           փետուր  սառնաշունչ,

Կարմիր           երանգ կարմրափետուր,

Երփն             շունչ երփներանգ

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Կանաչ անտառ

Կատաղի մարտ                                                                      

Դեղնած տերև

Քաղցր մեղր

Հանդարտ գետ

Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։

Սոխակը աղեղնաձև պոչով երգեցիկ թռչուն է։

Երեխաները սիրում են համակարգչային խաղեր խաղալ։

Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։

Ընդ                 գույն ընդհանուր

Տ                       հանուր տգեղ

Ան                   կամ անգին

Դժ                   գեղ դժգույն

Չ                     գին չկամ

Մայրենի 17․10․2022

Բանավոր առաջադրանք

Ընթերցի՛ր քեզ ծանոթ աշնանային բանաստեղծություններից մեկը և ձայնագրի՛ր։

Գրավոր առաջադրանք

Շարունակի՛ր օրինակի համաձայն։

                                                Օրինակ՝ Երկաթ- երկաթյա  դուռ

Ոսկի  – ոսկե մատանի

Ապակի-ապակե ծաղկաման

Մետաղ-մետաղյա մեքենա

Բամբակ-բամբակյա անկողին

Բուրդ– բրդյա վերմակ

Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բա’ռ ընտրիր:

Հյուրասեր, բարեսեր, լուռումունջ, բարկանալ, անխոս, զայրանալ, վանատուր, հյուրատուն, շատախոս, հյուրանոց:

Լուռումունջ-անխոս

Բարկանալ-զակրանալ

Հյուրատուն-հյուրանոց

Վանատուր-հյուրասեր

Գրի՛ր տրված բառերի հնչյունների և տառերի քանակը։

երևալ-5 տառ 6 հնչյուն

երևույթ-6 տառ 7 հնչյուն

երկրեերկիր- 10 տառ 10 հնչյուն

ոտանավոր-8 տառ 8 հնչյուն

արջաորս-7 տառ 7 հնչյուն

մածնաբրդոշ-10 տառ 10 հնչյուն

կցկտուր-6 տառ 6 հնչյուն

նրբերշիկ-8 տառ 8 հնչյուն

փայլփլել-8 տառ 8 հնչյուն

արևայրուք-8 տառ 9 հնչյուն

ոսկեվարս-8 տառ 8 հնչյուն

ոգևորել-7 տառ 8 հնչյուն

Արտահայտի՛ր մեկ բառով։

Արթնացնող ժամացույց-զարթուցիչ

ներկայացումներ բեմադրելու տեղը-թատրոն

փղի քիթը-կնճիթ

մարդու ամենափոքր մատը-ճկույտ

կիսախարխուլ տնակ-խրճիթ

ձյունով ծածկված-ձյունապատ

մրցույթը վարող-մրցավար

արծաթով օծված-արծաթազօծ

լույս արձակող-արև

Մայրենի 07․11․22

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1907թ.
Դսեղ

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

խուժեց-արշավել

ուշագրավ-ուշադրություն գրավող

լռիկ-բոլորովին լուռ

սաստկացավ-ուժեղանալ

հուժկու-կորովի

հողմածեծ-հողմից ծեծված

 խարտյաշ-ոսկեգույն

ջինջ-պարզ

հանդ-դաշտ

Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

լեռնային աղբյուր, զանգակ աղբյուրներ, դարավոր կաղնիներ, ջինջ աչուկներ։

Լեռնային աղբյուրի ջուրը շատ սառն է։

Զանգակ աղբյուրները շատ աղմկոտ են։

Անտառը լիքներ դարավոր կաղնիներով։

Ջինջ աչուկներով մանուկը նայում էր մայրիկին։

Բացատրի՛ր տրված արտահայությունները։

Աչքերը կայծակին էին տալիս-ջղայնացած նայել

նետի պես ծլկել-արագ փախչել

քամի գիշեր-ցուրտ գիշեր