,,Ը,, ձայնավորի ուղղագրությունը

Գրի՛ր ը-ով սկսվող տասը բառ։

Գրի՛ր բառեր, որոնց մեջ գաղտնավանկի ,,ը,, կա։

Օրինակ՝ քնել, վրձին, հրթիռ և այլն։

Կրակ, վերցնել, տղա, տնակ, կտրել

Գրի՛ր ,,ը,, տառը այն բառերում, որոնցում անհրաժեշտ է։

Նախընտրել, հանդգնել, շտապել, ընկույզ, ակնթարթ, հյուրընկալ, զրուցընկեր, ճեպընթաց, խոչընդոտ, սրընթաց, օրըստօրե, դասընթաց, ընթերցարան, ընկճվել, ակնհայտ, որոտնդոստ, նորընտիր, գույնզգույն, զբոսանք, չըմբռնել, լուսնկա, անընդմեջ, ակնկալել, հատընտիր, ձկնկիթ, ինքնըստինքյան։

Նախորդ առաջադրանքից օգտվելով, գրի՛ր բառամիջում ,,ը,, ունեցող տասը բառ։

Խոչընդոտ, նորընտիր, չըմբռնել, հյուրընկալ, անընդմեջ, հատընտիր, օրըստօրե, դասընթաց, նախընտրել, ինքնըստինքյան։

Տրված բառերը գործածելով կազմի՛ր բարդ բառեր։

Ընթաց-Արագընթաց

Ընկեր-Դասընկեր

Ընտիր-հատընտիր

Հիշի՛ր

Բառասկզբում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,,։

Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտ հնչյունակապակցություններից առաջ թույլ լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։

Օրինակ՝ սպիտակ, սկսել, ստանալ, սփոփանք, սթափվել, զբաղվել, զգոն, շտապել։

Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։ Այն կոչում ենք գաղտնավանկի ,,ը,,։

Բառամիջում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,, միայն այն դեպքում, երբ այն հաջորդ բառի սկզբնատառն է։

Օրինակ՝ արագընթաց-արագ-ընթաց, խաղընկեր-խաղ-ընկեր, հատընտիր-հատ-ընտիր և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *