Աշտարակի եկեղեցիներ

Ծիրանվոր եկեցի

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցիհայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Նկարագրություն

Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ լայնություն և 25,3 մ երկարություն։ Աղոթասրահը (9,5 x 19,5) երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին և կողքի նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում՝ պայտաձև, աբսիդը և նրա կողմերում՝ քառակուսի ավանդատները։

Անվան ծագումը

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։

Սպիտակավոր եկեղեցի

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն

Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն։

Անվան ծագում

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ ԿարմրավորըԾիրանավորը և Սպիտակավորը[2]։

Կարմրավոր եկեղեցի

 Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրավոր (այլ կիրառումներ)

Կարմրավոր
Կարմրավորը 2009 թ. օգոստոսին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
Երկիր Հայաստան
Տեղագրություն Հայաստան Արագածոտնի մարզԱշտարակ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ7-րդ դար
Հիմնադրված7-րդ դար
7,4 մ
Երկարություն5,9 մ
Լայնություն7,4 մ
Գմբեթ1

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները[2]։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Նկարագրություն

Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5,9 x 7,4 մետր։

Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին։

Հատակագիծ

Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268)։ Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ։ Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 17981799 թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873 թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։

Եկեղեցու դուռը փայտից է զարդարված փորագրություններով ու երգող հրեշտակներով և պատրաստվել է ազգային վարպետ Սարգիս Պողոսյանի կողմից 1983 թ ։

Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը։

Անվան ծագումը

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով` փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։

Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։

Մարինե սյուր եկեղեցի

Մարնե սյուր Սեն (ֆր.՝ Marnay-sur-Seine), համայնք Ֆրանսիայի Գրանդ Էստ մարզի Օբ գավառում[2]։

Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 246 մարդ, բնակչության խտությունը` 24.36 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 10.1 կմ² տարածք։

Աշխարհագրություն

Գտնվում է Փարիզ քաղաքից 100 կմ հարավ-արևելք, Շալոն ան Շամպայն քաղաքից` 80 կմ հարավ-արևմուտք, Տրուա քաղաքից` 45 կմ հյուսիս-արևմուտք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության քանակը ըստ տարիների

179318001806182118311836184118461851
411393424405423396363401420
185618611866187218761881188618911896
445438445422400366380392390
190119061911192119261931193619461954
387370341339311294272297290
196219681975198219901999200620072008
247222192203220240245246246
200920102011201220132014
246246239231223221

Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ[3][4][5]

Տնտեսություն

2010 թվականին ուներ 150 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 101-ը, իսկ ոչ ակտիվները` 49։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 67,3 %։ 101 աշխատունակ մարդկանցից աշխատել է 91 անձ (49 տղամարդ և 42 կին)։ Գործազուրկ են եղել 10 անձ (3 տղամարդ և 7 կին)։ 49 անաշխատունակներից 8-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 26-ը` թոշակառուներ, իսկ 15-ը չեն աշխատել տարբեր պատճառներով[6]։

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Աշխարհագրական դիրք

Արագածոտնի մարզի ռելիեֆային քարտեզ

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Հայաստանի Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները՝ Երևան – Աշտարակ—Թալին—ԳյումրիԵրևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

Բնական պայմաններ և հարստություններ

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, ԿարմրաշենիԱպարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում Փոքր Սիփան լեռը (հայտնի է նաև որպես Սիփան

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։

Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։

Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։

Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, ՍաղմոսավանիԱշտարակի եկեղիցիներն ու վանքերը։

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Տնտեսություն

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։

Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։Արագածոտնի մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար
կշիռը ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում, 2020