Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

Համբույր-պաչիկ

Ոսկեզօծ-ոսկեպատ

Հինավուրց-հին

Դիպչել-կպնել

Ալեկոծվել-ալիքվել

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև-Քամու փչելուց տերևը շարժվում է

Ալեկոծվում էր անտառը հուզված-քամուց շարժվում եմ ծառերը ծովի ալիքների պես

Շշուկով դիպավ իր հարևանին-կամաց հպվեց մյուս տերևին

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Տերևը դողաց քամու պաչիկից և կպավ մյուս տերևին։ Գլխիս վերևում կաղնին շարժվեց ու սկսեց խշխշալ։ Կաղնին սկսեց քամուց շարժվել ու կպնել ուրիշ ծառերին, դրա արդյուքում խշշոց բարձրացավ, որը հասավ անտառի խորքերը։ Անտառը հուզմունքից ալեկոծվում էր և ասես ման էր գալիս փոքրիկ տերևին, որին քամին համբուրել էր։ Անտառի խշշոցը այնքան բարձր էր, որ լսվում էր երկնքում, իսկ քամին ուրախ սուլում էր և ծիծաղում էր անտառի վրա։

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում ու ծիծաղում էր անտառի վրա-քամին փչում էր և ուրախանում էր որ անտառը անհանգիստ էր։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը բավականին բազմագույն է։ Անտառում կարելի է հանդիպել դեղին, նարնջագույն, կարմիր տերևներ, որոնք կախված են ծառերի վրա կամ թափված են գետնին։ Եթե եղանակը քամոտ է ապա աշնանային անտառը աղմկոտ է քանի որ քամին շարժում է չորացած տերևները և բարցրացնում է բավականին ուժեղ աղմուկ։

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Աշնան քամին և տերևը խոսում էին իրար հետ և խաղում էին բռնոցի։ Մի անքամ քամին շատ ուժեղ խշխշոց արեց և տերևը հարցրեց նրան․

-Քամի, ինչո՞ւ ես այդքան ուժեղ խշխշոց անում։

-Որովհետև ուզում եմ անտառում շատ ուժեղ աղմուկ անեմ,- պատասխանեց քամին։

Եվ տերևը գնաց։ Գիշերը տերևը արթնացավ և լսեց շատ ուժեղ խշխշոց։ Տերևը բարկացած հարցրեց քամուն․

-Քամի, ինչու ես այդքան ուժեղ աղմուկ անում և չես թողում հանգիս քնեմ։

Եվ քամին հանգստացավ և գնաց քնելու ու տերևը հետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *