Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

Երևանում կան շատ տեղեր որոնք կրում են մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի անունը, դրանք են՝

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Komitas State Conservatory of Yerevan.jpg

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հիմնադրվել է 2014 թ. հուլիսի 24-ի ՀՀ Կառավարության որոշմամբ՝ որպես «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Կառուցվել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի հիման վրա։ Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին։

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։

Музей Комитаса 1.jpg

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն

Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին։

Կոմիտասի անվան պանթեոնի տուֆակերտ պատը
Կոմիտասի անվան զբոսայգին՝ ամռանը, 2020 թվական

Կոմիտասի պողոտա

Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3 կիլոմետր երկարություն։ Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից՝ Հակոբ Հակոբյան փողոցում և ձգվում մինչև «Լամբադա» ուղեանցի և Ազատության պողոտայի հատման տրանսպորտային հանգույցը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ, և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *