Արջեր

Կարդա’ և պատասախանի’ր հարցերին` ընտրելով պատասխաններից մեկը:

                Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

                Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

                Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

                Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

                Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Արտաքին տեսքը` ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Սպիտակ  և գորշ արջերը տեսքով բավականին նման են

1. այո                     2. ոչ

Երկրագնդի ամենախոշոր կենդանին համարվում է

1. սպիտակ արջը     2. գորշ արջը

Հիանալի որսորդ համարվում է`

1. սպիտակ արջը     2. գորշ արջը

Գորշ արջերն ապրում են: Ընդգծի’ր ճիշտ պատասխանը:

1. 50 տարուց ավելի    

2. 50 տարուց պակաս    

Լրացրո’ւ:

«Թափառաշրջիկ»  անվանում են այն արջերին, որոնք աշնանը բավականաչափ ճարպ չեն կուտակում, ձմռանը որջում չեն փակվում ու ամբողջ ձմեռ ման են գալիս չարացած ու սոված։

«Դայակներ» անվանում  անցյալ տարում ծնված արջի ձագերին, քանի որ նրանք օգնում են մայր արջին խնամել նոր ծնված ձագուկներին։

Ավարտեցի՞ր: Իսկ հիմա գնահատի’ր աշխատանքդ` բառերի վերևում համապատասխան տրամադրության մարդուկներ նկարելով։

                                                                         🙂

                     գերազանց                                 լավ                                             վատ