Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:Օրինակ՝Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: ՆաԵրկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին: — Հիմաես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը: Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը: Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան: Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց: Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:

236. Ի՞նչ անուն կտաս ես դու, նա բառերին: Անձնական դերանուններ

237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:Օրինակ՝— Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ: — Եսմի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞: Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դուինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը: Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը: Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:

238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված: — Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը գտնենք,-շշնջացի ես: — Մենքի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ Հայկը: — Դա դուք եք հորինել, ոչ մի ոոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ: — Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը:

240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:Ա. Ես, մենք.Բ. Դու, դուք.Դ. նա, նրանք:դեմքով

241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին: Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածումայդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղելայդզենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտումԸնդգծված բառերը դերանուներ են։Կոչվում են ցուցական դերանուներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *