Մշուշների շղարշի տակ

ՄՇՈՒՇՆԵՐԻ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։ 

Մշուշ, շղարշ, խաշամ, հնար։

Մշուշ-մառախուղ

Շղարշ-քող

Խաշամ-խաշ

Հնար-միջոց 

2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։

ՄՇՈՒՇՆԵՐԻ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն վախկոտ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Միջոց չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Բանաստեղծությունը դարձավ ոչ այդքան գեղեցիկ և կորցրեց հանգը

3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու ձեռքերն անհամարձակ ամպի փեշերն են քաշքշում-Քամին քշում է ամպերը

Ամպը լեզուն կուլ է տվել-Ամպը ոչ մի բան չի կարող անել

Ցերեկն էլ է ցրտից կծկվել-Դուրսը ամպոտ է և մութ

4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Խշխոցը արտահայտում է տերևների ձայները, որոտալ՝ անպի ձայները

5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։

Գործողությունը

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։

Այսօր ամպոտ աշնային օր է։ Ամենատարօրինակը, որ մեր բակում ծառերի տերևները դեռ կանաչ են։ Դրսում անձրև է գալիս։ Թրչուները արդեն չեն երևում։ Երևի չվել են տաք երկրներ։ Շուտով իմ ծնունդն է, անհամբեր սպասում եմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *