Մայրենի

Վայր ընկնող աստղեր

(տեղեկատվական)

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ  մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:

Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:

Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:

Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:

Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում: Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը տեքստից իմացար:

Արծաթափայլ- Արծաթի փայլ՝ փառ ունեցող, արծաթի պես փայլուն:

Հաճախ- Շատ անգամ, ստեպ, բազմիցս: