Մաթեմատիկա

1)Հաշվի՛ր քառակուսու կողմի երկարությունը , եթե նրա պարագիծը 240 սմ է:

240:4=60սմ

2)Հաշվի՛ր քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա պարագիծը 80  սմ է:

80:4=20սմ

3)Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 6-ով մեծ թիվ։

999 +1000=1999 1999+6=2005

4) Լուծի՛ր  խնդիրները։

 1 հատը2 հ5 հ
մատիտ70 դր․140350280
վրձին150300750600
սրիչ2004001000800
ջրաներկ25050012501000
նոթատետր100200500400
բառարան2004001000800

Որքա՞ն գումար է հարկավոր

Ա․Երեք մատիտ, չորս սրիչ,մեկ նոթատետր գնելու համար:

Լուծում 70*3+200*4+100=210+800+100=1110

Պատ 1110

Բ․ Վեց սրիչ, յոթ ջրաներկ,երեք բառարան գրելու համար։

Լուծում 200*6+250*7+200*3=1200+1750+600=3550

Պատ․՝3550

5)  2 բաժին գաթա պատրաստելու համար անհրաժեշտ է 800գ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք 5 բաժին այդպիսի գաթա պատրաստելու համար:

Լուծում 1) 800:10=80գ

2) 80:2=40

3) 40*5=200

                                       Պատ.՝200գ

6)Արփին  4 կարկանդակի և 2 փթաբլիթի համար վճարեց 800 դրամ  : Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 փքաբլիթը արժե 200 դրամ ։

Լուծում 1) 200*2=400դր

2) 800-400=400դր

3) 400:4=100դր

Պատ․՝100

Մայրենի

Աստղեր

(տեղեկատվական)

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Գիտնականներ-Գիտության որևէ բնագավառի մասնագետ, որ զբաղվում է այդ գիտությամբ և իր ուսումնասիրությամբ:

Վիթխարի- Չափազանց խոշոր՝ մեծ, հսկայական: Վիթխարի զանգ:

  • Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը:  

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

  • Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել -լուսանալ

Շատ -քիչ

Մեծ -փոքր

Տաք -սառը

Հեռու –մոտիկ

Մութ –լույս

Թույլ –ուժեղ

  • Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:
  • Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան սյունակում.
Ի՞նչԻնչե՞րԻնչպիսի՞
ԱրևԱստղերՊայծառ
ԵրկինքԳնդերՏաք
Սեղան Հրեղեն
Մոմ վիթխարի
լույս մեծ