Հասած երկինքը

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Կարդա’ հեքիաթը և նկարազարդի՛ր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր: Երեխաներ, Մարկո, Միրկո, ավազակները, սերմ, ձյուն, խոտ, գայլ, շաքարավազ, երկինք
  • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի’ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։
  • Քաղցր գայլ
  • Մի անգամ քաղցր գայլը դուրս ելավ բակ նա տեսավ նրա ընկերոչը քաղցր շանը։ Երկու րոպեից նրանք հասան դեպի լիճ որ բռնեին ձուկ երբ նրանք բռենցին վեցը հատ ձուկ և կիսեցին։ Երբ քաղցր գայլը հասավ տուն նա տապակեց ձուկը։ Երբ նա ամենինչը կերավ նորից գնաց ընկերոց մոտ․
  • -Բա ինչո՞ւ եթե մենք քաղցրենք ուտուն ենք աղի ուտելիք։
  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։
  • Երկնքից կթափվեին մրգեր։
  • ,,Երկինք,, բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։
  • Երկիր, րոպե, կրակ, ինքնաթիռ, նապաստակ, քաղաք
  • Ամեն րոպե ինքնաթիռները թռչում են երկրի քաղաքների, անտառների մարելով կրակը և փրկելով նապաստակներին և այլ կեդանիներին։

Ե

ր

կ

ի

ն

ք

  • Ի՞նչ կլիներ, եթե․․․․․ Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։

Ի՞նչ կլիներ, եթե ես էլ թռչուն լինեի

Ի՞նչ կլիներ եթե Հայաստանը ուժեղ երկիր լիներ

Ի՞նչ կլիներ եթե ես ինքնաթիռ լինեի

Լրացուցիչ աշխատանք

  • Նկարազարդիր հեքիաթդ,  ձայնագրի’ր ու հրապարակի’ր բլոգումդ: Գրածդ հարցերն ուղղի’ր ընկերներիդ և ձայնագրիչի գործածությամբ հարցազրույց պատրաստիր:

Ծախկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)[1]: Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Տոնի արմատներն ու խորհուրդը

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն[2]։