Ի՞նչ է հեքիաթը

Հեքիաթը կարճ պատմություն է՝ որի մեջ հերոսները հորինված են, օրինակ՝ թզուկները, էլֆերը, փերիները, հսկաները, ջրահարսերը կամ վհուկները։ Հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք։ Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում: Հեքիաթներին բնորոշ են չափազանցությունները: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականը: Հեքիաթների բոլորը սկսվում են միանման, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»: Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»: Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը: Դա եղել է շատ հին ժամանակներումմ երբ չկար գիր ու այբուբեն: Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները: Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում: Այդ տեսակի հեքիաթները կոչվում են հեղինակային: Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ կախարդական, կենդանական և իրական հերոսներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *