Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։

Սեպտեմբեր՝ 2

Հոկտեմբեր՝ 7

Նոյեմբեր՝ 9

Դեկտեմբեր՝ 6

https://gtadevosyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։

Հոմանիշ-հականիշ

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։

Չեմ կարդացել

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։

Հականիշներ

5․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։

Կուզենայի, որ մայրենիի ուսուցումը անգլերենի պես լինի խաղերով։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։

Առավոտ,

Ախ ինչ լավ են սարի վրա

Երկու սև ամպ

7․ Գիրք-տետրի կամ գործնական քերականություն փաթեթի աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։

Ինձ դուր չեն գալիս գիրք-տետրում կատարվող առաջադրանքները։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։ 5
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ կատարում եմ ծնողներիս օգնությամբ
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը 5։

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։

Խոստանում եմ հաջորդ կիսամյակ ավելի լավ սովորել։

Մայրենի 15․12․22

Գրի՛ր ի՞նչ և ո՞վ հարցին պատասխանող հնգական բառ։

ծաղիկ, մեքենա, զենք, քաղաք, ժամացույց

տղա, աղջիկ, մարդ, մայրիկ, հայրիկ, կին

Ա և Բ խմբի բառերը միավորելով բառակապակցություններ կազմի՛ր։

Ա- եղանակ, երաժշտություն, գիրք, թռչուն, ճանապարհ։

Բ-դասական, երկար, հետաքրքիր, երգեցիկ, տաք։

տաք եղանակ, դասական երաժշտություն, հետաքրքիր գիրք, երգեցիկ թռչուն, երկար ճանապարհ

Առանձացրո՛ւ տրված բառերի արմատները։

Հաստաբուն-հաստ, բուն, կեսօր-կես, օր, խաղակես-խաղ, կես, կարմրակատար-կարմիր, կամար, փշատերև-փուշ, տերև։

Ընդգծի՛ր տրված բառերի ածանցները։

Լճակ, փայտյա, խմորեղեն, մրգային, հյութալի։

Տրված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։

Ալեքսը շատ է սիրում քաղցր կոնֆետներ։

Ռոբերը ամեն առավոտ ուտում է մեկ դեղին խնձոր։

Նորածիլ խոտը ծածկել է դաշտը

Գագիկը շատ է սիրում ուրախ դասամիջոց։

Ընկեր Հայկուհին շատ հետաքրքիր առաջադրանքներ է տալիս։

Մայրենի 13․12․22

Ընդարձակի՛ր տրված նախադասությունները։

Մայրիկիս զարդարած տոնածառը շատ գեղեցիկ է։

Երնքից մեծ փաթիլները իջնում են։

Երեխաները խաղում են ձնագնդիկներով։

Տրված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։

Ճերմակ ձյուն ամեն ինչ շուրջ բոլորս։

Ես մայրիկիսց այսօր նվիրել եմ բուրավետ ծաղիկներ։

Աշխույժ երեխաներ դրսում ֆուտբոլ էին խաղում։

Փայլփլուն տոնածառ զարդարում է մեր հյուրասենյակը։

Նախադասությունից բառեր հանիր և թող միայն գլխավոր անդամները։

Լուսինը երկնային մարմին է։

Աղջիկը խաղում էր։

Աստղերը փայլում են։

Տրված բառերը դասավորիր այնպես, որ նախադասություններ ստացվեն։

Առյուծը կենդանիների արքան է։

Մի օր աքլորը բարձրացավ կտուրը որ տեսնի աշխարհը։

Ջունգլիներում ապրում էր մի փայտփորիկ։

Ծիլերը զարթնեցին ու մեկը մյուսի հետևից հողից դուրս եկան։

Մայրենի 12․12․22

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Մի անգամ, երբ մենք տանը չէինք, հորդ անձրև է սկսվում, և ճուտիկների բույնը լցվում է ջրով։ Շունը վախենում է, թե նրանք կարող են խեղդվել։ Խելացի շունը պառկում է ջրի մեջ։ Երբ տատիկս գալիս է, տեսնում է, որ շունը մինչև կուծքը պառկած է ջրի մեջ, իսկ ճուտիկները բարձրացել են նրա վրա և խլվլում են։ Այդպես շունը փրկում է փոքրիկ ճուտիկներին։

Նշի՛ր՝ ընդգծված բառերից ո՞րն է գրվում մեծատառով։

հոտավետ մանուշակ

Վանա լիճ

շողշողուն կաթիլներ

մանկական ամսագիր

Նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառն ընդգծի՛ր։

Փոքրիկ աղջիկը քնելուց առաջ մետաքսե մազերը սանրում էր փղոսկրե սանրով։

Ա և Բ խմբի արմատները միացնելով բարդ բառեր կազմի՛ր։

Ա․ գլուխ, ասեղ, ձեռք, հորդ, վարդ

Բ․ գույն, գործ, փայտ, վերև, հոս (ք)

գլխավերև, ասեղնագործ, ձեռնափայտ, հորդահոս, վարդագույն

Տրված բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ։

Քոթոթ- արջի ձագ

Երամ-թռչունների խումբ

Ընկուզենի- ընկույզի ծառ

Փեթակ-մեղուների տուն

Ձմեռ-Նոր տարի

Պարզ բառերը ներկի՛ր կապույտով, իսկ ածանցավոր բառերը՝ կանաչով։

Կրիա, ջրային, աղվես, մորթի, ճպուռ, ոսկյա, մորթեղեն, մրջնանոց, կատու, ցամաքային, երկիր։

Առանձնացրո՛ւ բառերը և կարդա՛ առածը։

Ամեն թռչուն իր երամի հետ է թռչում։

Բացատրի՛ր տրված բառերը կամ գրի՛ր հոմանիշները։

Կածան-արահետ

Բոսոր-արյան գույնի

Միջօրե-կեսօր

Բազմել-նստել

Անվանի՛ր մեկ բառով։

Հողմից հալածված-հողմահալած

Չորս գագաթ ունեցող-քառագագաթ

Հայրենիքը սիրող-հայրենասեր

Երկար մազեր ունեցող-երկարամազ

Հաղորդում վարող-հաղորդավար

Ասացվածքների սկիզն ու վերջը միևնույն գույնով ներկի՛ր։

Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի։

Լավ սկիզբը գործի կեսն է։

Եթե ժամանակ կորցնես, շատ բան կկորցնես։

Հայրենիքիդ համար մի՛ խնայիր ո՛չ կյանքդ, ո՛չ ուժդ։

Յուրաքանչյուր անվան դիմաց գրիր համապատասխանող բացատրությունը։

Մեսրոպ Մաշտոց-հայերենի առաջին ուսուցիչ

Կոմիտաս-հայ երգի Մեսրոպ Մաշտոց

Հովհաննես թումանյան-ամենայն հայոց բանաստեղծ

Մարտիրոս Սարյան-գույների կախարդ

Ավարտի՛ր միտքը։

Ես ուզում եմ լինել խոհարար, որովհետև հայրիկս էլ է խոհարար։

Լավ կլիներ, եթե պատերազմ չլինի։

Երբ մոտենում է Ամանորը, բոլոր մարդիկ ուրախանում են։

Մայրենի 06․12․22

Անուն, ազգանուն Գագիկ Թադևոսյան

Ամիս, ամսաթիվ 21․12․22

  1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը: / 1 միավոր /

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև բարձրանան,  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք են տալիս այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ ընկնում են տախտակամածի վրա:     

            Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները դարձել են Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

  • Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը: / 1 միավոր /

Թռչել

Սավառնել

Ճախրել

Բախվել

  • Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր: / 1միավոր/

Հաճախ-հազվադեպ

Սուր-բութ

Բարձր-դանդաղ

Անճոռնի-գեղեցիկ

  • Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության: / 1միավոր /

Սրածայր-հոդակապով բառ

Թխագույն-պարզ բառ

Հսկայական-ածանցավոր բառ

Ճառագայթաձև- հոդակապով բառ

  • Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում: /2 միավոր /

Լողակ-ինչ գոյական

Արծաթե-ինչպիսի ածական

Հարյուր-որքան թվական

Ճախրում են- ինչ են անում բայ

  • Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1միավոր /

Պոչով ջրին հարվածելու

Հսկայական լողակների

Սրածայր գլխի

Նավերին բախվելու

  • Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին: / 2 միավոր /

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:
  • Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը: / 2 միավոր /

Թռչող ձկները արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Այս ձկները լինում են պուտավոր, մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով։

առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1․Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Մեզ սնող հողը

Կարմիր ծով

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Աֆստրալիա մայրցամաք

Հյուսիսային Ամերիկա

Հարավային Ամերիկա

Աֆրիկա մայրցամաք

Եվրասիա մայրցամաք

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Ես նախագիծ չունեմ

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Բոլորից շատ ինձ դուր է եկել գունավոր ծովերի մասին նյութը։ Կուզեի լինեին նյութեր երկրաշարժերի մասին։ Հղումները տեղադրված են առաջին կետում։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Սովորել եմ շրջակա միջավայրը մակուր պահել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Մեկ-երկու