Մաթեմատիկա 10․04․2024

Խառը թվերի  հանումը 

Խառը թվերը հանելու համար  

  • պետք է համեմատել նվազելիի և հանելիի կոտորակային մասերը 
  • եթե նվազելիի կոտորակային մասը մեծ է հանելիի կոտորակային մասից, ապա պետք է            առանձին-առանձին  կատարել  ամբողջ մասերի և կոտորակային մասերի հանում և  իրար գումարել ստացված արդյունքները։ 

Օրինակ՝ 236−126236−126  

Համեմատենք  36> 2636> 26 

Ուրեմն՝ 236−126=(2−1)+(36−26)236−126=2−1+(36−26)=1+16=16=11616 

  • եթե նվազելիի կոտորակային մասը փոքր է հանելիի կոտորակային մասից, ապա նվազելիի կոտորակային մասին  պետք է ավելացնել 1՝ այն հանելով նրա ամբողջ մասից ու կիրառել նախորդ կանոնը։   

Օրինակ՝ 316−156316−156  

Համեմատենք  16< 5616< 56 

Ուրեմն՝316−156=2+116−156=2+76316−156=2+116−156=2+76-156=156= 

=(2-1)+( 76 ( 76 — 56 56)=1+ 2626=1+1313=11313 

Առաջադրանքներ 

  • Կատարեք  խառը թվերի հանում։ 

1246−7161246−716=  5  3/6 =  5  1/2 

12 – 7 = 5 2512−1562512−156=  17/12 10/12 = 1   7/12 

 = (2 — 1) = 1 

[12, 6] = 12 

12 : 12 = 1 

12 : 6 = 2 32324−13432324−134= 2  5/24 1437−11251437−1125=  3  1/35 12325−6210012325−62100= 6  10/100  =  6   1/10 9211−5239211−523= 4 4/33 

Մայրենի 09․04․2024

Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ լեզու բառի համապատասխան ձևերը։

Աշպարհի ժողովուրդները խոսում են մոտավորապես 2500 լեզուներով : Խոսողների թվով աշխարհում առաջինը չինարենն է։ Հայոց լեզվով խոսում է մոտ 5 միլիոն մարդ։

Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզու է, հայերիս մայրենի լեզուն է ։ Այն աշխարհի ամենահին և հարուստ լեզուն մեկն է։ Հայոց լեզուն մեր ժողովրդի մեծագույն հարստությունն է։

Մենք պետք է սիրով ու հոգատարությամբ վերաբերվենք մեր լեզուն պահպանենք ու հարստացնենք այն։ Դրա համար պետք է շատ կարդանք, մաքուր և գեղեցիկ խոսենք, ճիշտ և գրագետ գրենք մեր մայրենի լեզուն։

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Գիրքը մի քանի հազար տարեկան է։ Հնում որոշ ժողովուրդեր գրքերը ,,պատրաստում,, էին կավե սալիկներից, չինացիները՝ մետակսից։ Հետո գրքեր ստեղծեցին մագաղաթից և թղթից։

Շատ ավելի ուշ առաջ եկան տպագիր գրքերը։ Հայերեն տպագիր առաջին գիրքը Հակոբ Մեղապարտի ջանքերով լույս է տեսել 1512 թ. Իտալիայի Վենետիկ քաղաքում։

Հայաստանում առաջին տպարանը սկսել է գործել 1771թ. Սուրբ Էջմիածնում։

Այսօր հայերեն մանկական գրքերի մեջ կար-որ տեղ ունեն հանրագիտարանները՝ ,,Ի՞նչ է, ո՞վ է,,․ ,,ոսկեփորիկ,, ,,Հայաստանի հրաշքները,, և այլն։

gabrielyanaram հայրենագիտություն April 9, 2024  0 Comment

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է, և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլն ապրում է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայում: Քչերին է հայտնի, որ Հայաստանում սպիտակ արագիլը բացառապես բնադրող-չվող էր մինչև 1970-ական թվականները, սակայն երկրում ձկնաբուծության զարգացման պայմաններում նա այլևս չվելու կարիք չունի:

Սպիտակ աղավնու մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

gabrielyanaram Մայրենի April 8, 2024  0 Comment

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

1․ Թշնամի, բանակ. շրջապատել, քաղաք:

Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը:

2․ Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

Արեգակի մայրամուտին պալատները կարմիր ներկեցին:

3․ Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

Փախստականները բարձրացան ժայռերից մեկի վրա:

4․ Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ են փորել:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ քանդվել էր։
«Բիբլիա» հայերեն «գիրք» է հայտնաբերվել։
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար հարևան էին։
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները մարզվում են։
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը։
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան թալանել էր։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառերի այն խումբը, որը միտք է արտահայտում կոչվում է նախադասություն:

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում: Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը: Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը:Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում:   Հենց դրանով են նրանք հետաքրքիր:Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ:Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները:Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:    

Արագիլներ

Արտաքին կառուցվածք

Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։

Կենսակերպ և տեսակներ

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով։

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։

Արագիլի թռիչքի պահին
  • Արագիլ (Ciconia)
    • Սպիտակ արագիլ (Ciconia ciconia)
    • Սև արագիլ (Ciconia nigra)
    • Ciconia abdimii
    • Ciconia boyciana
    • Ciconia episcopus
    • Ciconia maguari
    • Ciconia stormi
    • Ciconia microscelis
  • Մարաբու (Leptoptimus)
    • Աֆրիկյան մարաբու (Leptoptilos crumeniferus)
    • Հնդկական մարաբու (Leptoptilos dubius)
    • Ճավայան մարաբու (Leptoptilos javanicus)
  • Յաբիրու (Jabiru)
    • Բրազիլական յաբիրու (Jabiru mycteria)
  • Ephippiorhynchus
    • Աֆրիկական յաբիրու (Ephippiorhynchus senegalensis)
    • Ասիական յաբիրու (Ephippiorhynchus asiaticus)
  • Ճեղքակտուց արագիլ (Anastomus)
    • Ասիական ճեղքակտուց արագիլ (Anastomus oscitans)
    • Anastomus lamelligerus

Բնագիտություն

220px-Illustration_Convallaria_majalis0

Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

    Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  2. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը թթվածին են տալիս մարդուն։

  1. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Օրգաններ – ցողուն, արմատ

Ծաղիկ, բորբոջ

Մաթեմատիկա 08․04․2024

Խառը թվեր
Բնական թվերի և կանոնավոր կոտորակների գումարը կոչվում է խառը թիվ։ Խառը թվի գրառմանական մեջ եղած բնական թիվը կոչվում է խառը թվի ամբողջ մաս, իսկ կոտորակը` կոտորակային մաս։
3:2=11/2=1+1/2

Օրինակ՝
23/5-ը խառը թիվ է, 2-ը ամբողջ մասն է, իսկ 3/5-ը կոտորակային։ Կարդացվում է՝ երկու ամբողջ երեք հինգերորդ։
23/5=2+3/5
Ինչպես անկանոն կոտորակը գրենք խառը թվի տեսքով․
19։2=9(1մն․)
19/2=91/2
Ինչպես խառը թիվը գրենք անկանոն կոտորակի տեսքով․
41/( 2)=(4‧2+1)/2=9/2
Առաջադրանքներ
Խառը թիվը ներկայացրեք բնական թվի և կանոնավոր կոտորակների գումարի տեսքով․
Օրինակ՝ 63/5=6+3/5
184/7=18+4/7
12/9=1+2/9
2010/19=20+10/19
Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով․
Օրինակ՝ 4+1/5=4 1/5

102+3/105=102 3/105
17+4/15=17 4/15
125+3/5= 1253/5
Անկանոն կոտորակը գրենք խառը թվի տեսքով․
Օրինակ՝ 19։2=9(1մն․)
19/2=91/2

13/3= 4 (1 մ )
23/4=5 (3 մ )
121/3=40 (3 մ)
18/5=15 (3 մ)

Կլիմա, դրա հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:

Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։

Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:

Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:

Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:

Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մաթեմատիկա 05․04․2024

Խառը թվեր
Բնական թվերի և կանոնավոր կոտորակների գումարը կոչվում է խառը թիվ։ Խառը թվի գրառմանական մեջ եղած բնական թիվը կոչվում է խառը թվի ամբողջ մաս, իսկ կոտորակը` կոտորակային մաս։
Օրինակ՝
23/5-ը խառը թիվ է, 2-ը ամբողջ մասն է, իսկ 3/5-ը կոտորակային։ Կարդացվում է՝ երկու ամբողջ երեք հինգերորդ։
23/5=2+3/5
Ինչպես անկանոն կոտորակը գրենք խառը թվի տեսքով․
19։2=9(1մն․)
19/2=91/2
Ինչպես խառը թիվը գրենք անկանոն կոտորակի տեսքով․
41/( 2)=(4‧2+1)/2=9/2

Առաջադրանքներ
Խառը թիվը ներկայացրեք բնական թվի և կանոնավոր կոտորակների գումարի տեսքով․
Օրինակ՝ 23/5=2+3/5
152/5 = 15 + 2/5
1103/7=110 + 3/7
29/11= = 2 + 9/11
Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով․
Օրինակ՝ 4+1/5=4 1/5

12+3/15 = 123/15
117+7/25 = 1177/25
120+13/115 = 12013/115
Անկանոն կոտորակը գրենք խառը թվի տեսքով․
Օրինակ՝ 19։2=9(1մն․)
19/2=91/2

32/3 = 32 : 3 = 10 (2 մն․) = 102/3
12/5 = 12 : 5 = 2(2 մն․) = 2 2/5
Խառը թիվը գրենք անկանոն կոտորակի տեսքով․
Օրինակ՝ 41/( 2)=(4‧2+1)/2=9/2

27/12= (2 x 12+7)/12 = 31/12
59/30= (5 x 30+9)/30 = 159/30 = 53/10
711/30= (7 x 30+11)/30 = 221/30
315/22= (3 x 22+15)/22 = 81/22
Իմ կազմածները
Խառը թիվը գրենք անկանոն կոտորակի տեսքով․
5 8/( 10) = (5 x 10+8)/( 10) = 58/( 10) = 29/( 5)
710/20 =(7x 20+10)/( 20) = 150/( 20) = 30/( 10)
86/8 =(8 x 8+6)/( 8) = 70/( 8) = 35/( 4)
610/60 = (6 x 60+10)/( 60) = 370/( 60) = 37/( 6)
55/7 = (5 x 7+5)/( 7) = 40/( 7)
Անկանոն կոտորակը գրենք խառը թվի տեսքով․

Advertisement

32/5 = 32 : 5 = 6(2 մն․) 62/5
40/3 = 40 : 3 = 13(1մն․) 131/3
12/5 = 12 : 5 = 2(2մն) 22/5
8/3 = 8 : 3 = 2(2մն) 22/3
9/2 = 9 : 2 = 2(1մն) 21/2
Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով․
5+3/4 = 53/4
6 +1/3 = 61/3
8+7/9 = 87/9

10+6/9 = 106/9

23+3/7 = 233/7

Կատուներ

Կատուները շատ են սիրում հանգստություն։

Նրանք ունեն շատ տեսակներ և տարբեր գույներ։

Հին եգիպտոսում կատուներին պաշտում էին և նրանաց համարում էին թագավոր և թագուհի ։

Եթե Երևանում ցանկանում եք կատվի արձան տեսնել, կարող եք գնալ Կասկադ, այնտեղ կա

մի մեծ կատվի արձան։

Կատուները շատ են սիրում իրենց ճանկերով ճանկռոտել մի փափուկ փայտ։

Կատուների քիթը պետք է միշտ թաց լինի, իսկ եթե թաց չէ, ուրեմն նա

հիվանդ է։ Կատուներն ամեն վարկյան կարող են լինել ագրեսիվ, որովհետև նրանք

շատ են վախենում մարդկանցից։ Կատուները անվերջ կարող են նայել մի առարկայի

կամ պառկել։

Կատուների մարմինը շատ ճկուն է։ Աշխարում կա 600 միլիոն ընտանի կատու, որոնք

բաժանվում են 200 ցեղատեսակների։ Կատուները շան հետ ընկերացված կաթնասուն կենդանիներ են։

Նրանք մսակեր և արագ բազմացող կենդանիներ են։ Կատուները ծագել են մերձավորարևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ։

Արաջադրանք

2․ Գրի՜ր այստեղ սև գույնով ընդգծված բառերի հոմանիշները։

Թագավոր-արքա

Թագուհի-Դշխո

Տեսնել-նկատել

Մեծ-խոշոր

Շատ-բազում

Ճանկռոտել-ճանկռել

Թաց-խոնավ

Անվերջ-անծայր

3․Կատուների մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր և գրի՛ր։

Ընտանի կատուներ, փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը։ Ներկայումս աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու, որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամազերից (պարսկական կատու) մինչև մազազուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։

4․ Գրի՛ր քո սիրած կենդանու մասին։

Իմ ամենա սիրած կենդանին շունն է։

Շները շատ խելացի ու բարի կենդանիներ են, բայց եթե նրանց չվարժեցնել նրանք լինելու են շատ ագրեսիվ ու անխելք շներ բա եթե նրանց վարժացնել նրանք լինելու են շատ խելացի ու բարի շներ:

Այս էլ իմ շան նկարն է։)

6․ ՝Կատու նկարի՛ր։

Ես չեմ կարող նկարել իմ նոթբուքով չեմ կարող նկարել

7․ Ճի՛շտ դասավորիր տառերը և կարդա՛ բառերը։

տկուա, ուշն, պդրցո, մյնրիաե

Կատու, շուն, դպրոց, մայրենի

8․ Գտի՛ր կատվի մասին բանասեղծություններ և ներկայարո՛ւ հղումները։

Ներքեվը գրած է Times.am սխմեք վրեն

9. Կարդա՛ նախադասությունները և փորձի՛ր լրացնել բաց թողնված տառերը։

Այն մարդիկ, ովքեր կատու ունեն, ավելի երկար են ապրում, քիչ են սթրեսի ենթարկվում։

Անգլիայի ցորենի պահեստներում կատուներ են աշխատում, որոնք մի քանի տարի աշխատելուց

հետո անցնում են թոշակի ու մինչև կյանքի վերջ հանգիստ ապրում՝ ապահովված կաթով, մսով և տաք ուտելիքով:

10․ Հիմա ի՛նքդ փորձի՛ր քո սիրելի կենդանու մասին հետաքրքիր տեղեկություններ ներկայացնել։

Շները շատ խելացի ու բարի կենդանիներ են բայց եթե նրանց չպարապացնել նրանք լինելու են շատ ագրեսիվ ու անխելք շներ բա եթե նրանց պարապացնել նրանք լինելու են շատ խելացի ու բարի շներ:

Շիրակ մարզ տեղեկություն

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Շիրակի մարզի ռելիեֆը

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն արածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։